ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ, Կիևը ավիացիայի մասին լուրեր է ստանում Լեհաստանից. ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ, Կիևը ավիացիայի մասին լուրեր է ստանում Լեհաստանից. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը չի կարող էականորեն հակազդել ռուսական ավիացիային, ռազմական օդանավակայանների 90 տոկոսը, որտեղ տեղակայված էր ռազմական ավիացիայի հիմնական մասը, շարքից դուրս են եկել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՌԴ օդատիեզերական ուժերը ցամաքում և օդում ոչնչացրել են 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։

Հայտնում են նաև, որ ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության 81 ռադիոտեղորոշիչ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության մարտական հսկողության կորստի։ Կիևը օդի մասին լուրեր է ստանում Լեհաստանից։

 

 

  • Կիսվել: