ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ Զբաղվածության կենտրոններում 22 հազար թափուր աշխատատեղ է հայտնվել պայմանագրային զինծառայության համար

ՌԴ Զբաղվածության կենտրոններում 22 հազար թափուր աշխատատեղ է հայտնվել պայմանագրային զինծառայության համար

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժման հինգերորդ ամսում ռուսական իշխանությունները, առանց մոբիլիզացիա հայտարարելու, շարունակում են զանգվածաբար հավաքագրել պայմանագրային զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնը։

«ՌԴ զբաղվածության տարածքային կենտրոններում պայմանագրային զինվորական ծառայության ավելի քան 22,2 հազար թափուր աշխատատեղ է ի հայտ եկել։ Այս թափուր աշխատատեղերը մատնանշում են ռուսական բանակի կորուստները և ռազմական անձնակազմի համալրման ընդհանուր խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայում գտնվող ռուսական 7 ստորաբաժանումները թափուր աշխատատեղեր են տեղադրել դիպուկահարների, վարորդների, սանիտարական հրահանգիչների և այլ մասնագետների համար, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

  • Կիսվել: