շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՌԴ-ում տասնյակ աշխատանքային միգրանտներ կանչվել են զորակոչային կենտրոններ․ ԶԼՄ-ներ

ՌԴ-ում տասնյակ աշխատանքային միգրանտներ կանչվել են զորակոչային կենտրոններ․ ԶԼՄ-ներ

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթավերջին ոստիկանական արշավներից հետո մի քանի տասնյակ աշխատանքային միգրանտներ պաշտոնապես կանչվել են զորակոչային կենտրոններ:

Ոստիկանական խուզարկություններն անցկացվել են անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու և պարզելու՝ արդյոք նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստան եկած և քաղաքացի դարձածները ենթարկվում են վերջերս ընդունված օրենքին, որը պարտավորեցնում է նոր ռուսական անձնագիր ունեցողներին զինվորական գրանցում անցնել:

 

  • Կիսվել: