ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ում սկսվել է կորոնավիրուսի դեմ 2-րդ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

ՌԴ-ում սկսվել է կորոնավիրուսի դեմ 2-րդ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

Ռուսաստանում հայտնել են «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների անցկացման ժամկետները, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ փորձարկումների երրորդ փուլի մեկնարկը կախված կլինի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցման վկայականի ստացման ժամկետից, այսինքն՝ մոտավորապես հոկտեմբերի վերջին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ սա երկրորդ պատվաստանյութն է, որը գրանցվում է Ռուսաստանում՝ «Սպուտնիկ-5»-ից հետո:

  • Կիսվել: