կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի զոհերի թվի նոր հակառեկորդ

ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի զոհերի թվի նոր հակառեկորդ

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 791-ով՝ մեկ օր առաջվա 786-ի համեմատ, դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 146 069 մարդ, հուլիսի 15-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 25 293-ով՝ հասնելով մինչև 5 882 295-ի: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,43 տոկոս:

Կորոնավիրուսից հետո երկրում 21 493 մարդ է ապաքինվել մեկ օրում: Բուժվածների ընդհանուր թիվը կազմել է 5 278 976: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի 89,7 տոկոսը:

 

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 5237-ով:

  • Կիսվել: