շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը

ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը

Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի քրեական հեղինակություն Զախարի Կալաշովն ազատ է արձակվել Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանի Դվուբրացկի գյուղի գաղութից, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ պատճառն առողջական խնդիրներն են. շաքարային դիաբետի պատճառով Կալաշովը տեսողության հետ կապված խնդիրներ ունի:

Նշենք, որ 2016 թվականին նա ձերբակալվել է, իսկ երկու տարի անց դատարանը Կալաշովին շորթման համար դատապարտել է 10 տարվա ազատազրկման։

  • Կիսվել: