երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ում արգելվել է 16 տարեկանից ցածր երեխաներ ունեցող միայնակ ծնողներին հեռացնել աշխատանքից

ՌԴ-ում արգելվել է 16 տարեկանից ցածր երեխաներ ունեցող միայնակ ծնողներին հեռացնել աշխատանքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է 16 տարեկանից ցածր երեխաներ ունեցող միայնակ ծնողներին հեռացնել աշխատանքից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, տեղեկացնում է m24.ru-ն:

Նշվում է, որ մինչ այս նորմը վերաբերում էր միայնակ ծնողներին, որոնց երեխաները մինչև 14 տարեկան էին։

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ օրենքի ընդունումը հավասար պայմաններ կստեղծի ծնողների համար՝ կատարելու իրենց սահմանադրական պարտականությունները՝ ապահովելու նրանց երեխաների հիմնական ընդհանուր կրթությունը։

Օրինագծի հեղինակները նշել են, որ այս նախաձեռնությունը կօգնի աշխատանքը կորցնելուց ապահովագրել այն մարդկանց, որոնք միայնակ են պահում երեխային:

  • Կիսվել: