հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ում 7 և 10 տարեկան երեխաներն ընկել են տան պատուհանից

ՌԴ-ում 7 և 10 տարեկան երեխաներն ընկել են տան պատուհանից

Մոսկվայում տներից մեկի պատուհանից վայր են ընկել 7 և 10 տարեկան տղաներ: Հետաքննություն է տարվում՝ պարզելու ողբերգության հանգամանքները, հայտնել են ՌԴ ՔԿ-ից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ Տալալիխինի փողոցում՝ 8-րդ տան մոտ, հայտնաբերվել են երեխաների մարմինները: Հետաքննությունն արդեն պարզել է, որ ցած ընկնելու պահին նրանք տանը միայնակ չեն եղել:

Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով: Այժմ հարցաքննվում են ականատեսներն ու ընտանիքի հարևանները:

  • Կիսվել: