երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Երեւանում Լենինգրադի պաշարված երեխաների հուշարձանի միջադեպի առիթով

ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Երեւանում Լենինգրադի պաշարված երեխաների հուշարձանի միջադեպի առիթով

Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երեւանում Լենինգրադի պաշարված երեխաների հուշարձանի միջադեպի առիթով։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«ՌԴ ՔԿ նախագահ Ա.Ի. Բաստրիկինը գերատեսչության կենտրոնական աշխատակազմին հանձնարաել է փաստով քրեական գործ հարուցել եւ ՌԴ ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ պարզել պատահածի բոլոր հանգամանքները»,- նշվել է հաղորդագրությունում։

Նախօրեին սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Երեւանում տղամարդը դեն է նետել ծաղկեպսակները պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: