երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ՔԿ-ի վերջին տվյալներով՝ Մոսկվայում երեկվա ահաբեկչությունից զոհվել է 60 հոգի

ՌԴ ՔԿ-ի վերջին տվյալներով՝ Մոսկվայում երեկվա ահաբեկչությունից զոհվել է 60 հոգի

Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը ՛՛Կրոկուս Սիթի Հոլում՛՛ ահաբեկչության վայրում օպերատիվ շտաբ է անցկացրել։ Նա հայտնել է, որ դահլիճի ապամոնտաժումը, որտեղ հրդեհից հետո մասամբ փլուզվել են առաստաղները, տեղի կունենա ամբողջ օրը: Ժամը 10: 00-ին կհրապարակվի զոհվածների ցուցակը, որոնց հաջողվել է նույնականացնել: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 60 մարդ, գրում է kommersant.ru-ն:

՛՛Մոսկվայի և Մոսկվայի մարզի հիվանդանոցներում գտնվողների ցուցակները հստակեցվում են։ Այս պահին հայտնի է 115 հոգու մասին, այդ թվում՝ 5 երեխա: Տեղեկատվություն ստանալուն պես մենք կճշտենք ցուցակները՛՛,-Telegram-ում գրել է պարոն Վորոբյովը: Նա հավելել է, որ փրկարարները շարունակում են աշխատանքները հրդեհի վայրում:

Երեկ՝ մարտի 22-ին, կամուֆլյաժով մի խումբ անհայտ անձինք ՛՛Կրոկուս Սիթի Հոլլ՛՛-ում ավտոմատ զենքից կրակոցներ են արձակել: Շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, դահլիճի տանիքը փլուզվել է։ Գիշերը ԱԻՆ-ը հրապարակել է ՛՛Կրոկուս՛՛-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը, որում 99 մարդ կա: Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեպքի առթիվ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: