ՌԴ ՔԿ ղեկավարը հանձնարարել է վերաորակել բռնցքամարտիկին ծեծի ենթարկելու գործը
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն Դմիտրի Դվալիի վրա Թեոդոսիայում հարձակված անձանց գործողությունները վերաորակել որպես մահափորձ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
Դվալիի վրա մի խումբ անձանց հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է խուլիգանության հոդվածով:
«Հաշվի առնելով տեղի ունեցածի հանգամանքները և հասարակական հնչեղությունը՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահը Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի քննչական գլխավոր վարչության ղեկավարին հանձնարարել է հարձակվողների գործողությունները վերաորակել որպես մահափորձ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: