ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում եմ ադրբեջանական APA լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Օվերչուկի այցը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը, դրա մանրամասները ներկայում համաձայնեցվում են։
Նախատեսվում է, որ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը։ Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։


