կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի կողմից երեք ԱԹՍ-ներով Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի կողմից երեք ԱԹՍ-ներով Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի մասին

Այսօր վաղ առավոտյան Կիևը փորձել է երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորրդագրությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Հուլիսի 30-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով Մոսկվա քաղաքի օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակման փորձը։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով օդում ոչնչացվել է ուկրաինական մեկ ԱԹՍ։ Եվս երկու անօդաչու սարք ճնշվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, վթարի են ենթարկվել Մոսկվա-Սիթիի ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում՛՛, -ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել են համալիրի երկու գրասենյակային աշտարակների ճակատները, զոհեր և տուժածներ չկան: Մոսկվա-Սիթի թաղամասում Տեստովսկայա փողոցի երթևեկությունը փակ է, վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ Կիևը կազմակերպել է 25 անօդաչու թռչող սարքերի հարձակում Ղրիմի օբյեկտների վրա: Գերատեսչությունում հստակեցրել են, որ 16 ուկրաինական ԱԹՍ ոչնչացվել Է ՀՕՊ միջոցների կրակով, ևս 9 ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և նպատակին չհասնելով ՝ կործանվել են Սև ծովի ջրատարածքում և Թարխանկուտ հրվանդանում:

Ինչպես հաղորդվում է՝ տուժածներ և ավերածություններ չկան:

  • Կիսվել: