երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն  «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել խոհեմություն ցուցաբերել

ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել խոհեմություն ցուցաբերել

ՌԴ ՊՆ-ն դիմել է Վագներ ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին՝ նշելով, որ նրանք խաբեության են մատնված Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ եւ հորդորել է հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։

«Մենք դիմում ենք Վագներ ՊՄԿ  գրոհային ջոկատների մարտիկներին. ձեզ խաբել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ։ Մի քանի ջոկատներից ձեր ընկերներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական ​​տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունը հայտարարել է, որ իրենց դիմած բոլոր մարտիկներին ու հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ ողջ օգնությունը։

«Խնդրում ենք խոհեմություն դրսևորել և շուտափույթ կապ հաստատել ՌԴ ՊՆ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»,- ընդգծել են ՊՆ-ում։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով Պնախարարին նախագահին խաբելու մեջ, և ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։

Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»:

ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։

  • Կիսվել: