երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ Պետդումայում պահանջել են Ալլա Պուգաչովային համարել օտարերկրյա գործակալ

ՌԴ Պետդումայում պահանջել են Ալլա Պուգաչովային համարել օտարերկրյա գործակալ

ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն) կոչ է արել երգչուհի Ալլա Պուգաչովային ճանաչել օտարերկրյա գործակալ, որպեսզի նա «չկարողանա այլեւս փող ստանալ Ռուսաստանից», տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Պուգաչովան սոցցանցում պատասխանել էր երգիչ Ստաս Միխայլովի քննադատությանը երկրից իր հեռանալու հետ կապված՝ ասելով, որ «չեն պատրաստվում նորմալ մարդիկ վերադառնալ», «իսկ եթե վերադառնամ էլ, Աստված վկա, կասեմ՝ ինչ մտածում եմ»։

«Պահանջում եմ ամեն տեսակ ամոթ կորցրած Պուգաչովային վերջապես ճանաչել օտարերկրյա գործակալ։ Որպեսզի չկարողանա այլեւս փող ստանալ Ռուսաստանից, որն ատում է, չկարողանա այստեղ համերգներ կազմակերպել, չստանա հեղինակային հատկացումներ։ Եվ կտեսնեք, շուտով կսողա ապաշխարելու եւ ներողություն խնդրելու, ինչպես կանխատեսում է Ստաս Միխայլովը։ Միայն թե արդեն ուշ կլինի»,- ասել է Ժուրավլյովը «ՌԻԱ Նովոստի»-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: