հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի՝ մարշալ Ժուկովին «գող» անվանած ադրբեջանցի գիտակի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի՝ մարշալ Ժուկովին «գող» անվանած ադրբեջանցի գիտակի նկատմամբ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով, գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ՆԳՆ-ին հղումով:

«Ռովշան Ասկերովը՝ ծնված 04.05.1972թ., հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է որոնման բազայում։ Թե ինչ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել Ասկերովի դեմ՝ սոցիալական ցանցերում նացիզմի վերականգնման վերաբերյալ հրապարակումների համար:

ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է, որ ապրիլի 6-ին Ասկերովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը վիրավորող և վարկաբեկող կեղծ տեղեկատվություն։

Ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի չորրորդ մասով՝ ըստ դրա՝ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Ասկերովը ֆեյսբուքյան գրառման մեջ Ժուկովին անվանել է «փորձառու կողոպտիչ, գող և համազգեստով մարդասպան»։

  • Կիսվել: