ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել դերասան Ալեքսեյ Պանինի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել դերասան Ալեքսեյ Պանինի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել դերասան Ալեքսեյ Պանինի նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ՆԳՆ հետախուզման բազայում։

Դերասանին որոնում են քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն թե կոնկրետ որ հոդվածով, չի նշվում:

Մայիսի սկզբին հայտնի է դարձել, որ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Պանինի դեմ   ահաբեկչության հրապարակային արդարացման հոդվածով։

ՏԱՍՍ-ի տվյալներով՝ գործի համար հիմք են հանդիսացել դերասանի արտահայտությունները, որոնք «արդարացնում են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը»:  Հաղորդվել էր, որ Մոսկվայում դերասանի գրանցման վայրում խուզարկություն է տեղի ունեցել։ Միեւնույն ժամանակ Baza թելեգրամյան ալիքը գրել է, որ Պանինը Իսպանիայում է ապրում 2020 թվականից։

  • Կիսվել: