ՌԴ նախագահը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Պուտինն ու Ֆիցոն բանակցություններ են վարում Կրեմլում, հանդիպումն ընթանում է դեմ առ դեմ ձևաչափով։
Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, Սլովակիայի վարչապետի այցը նախատեսված էր մի քանի օր առաջ։ Պեսկովը ասել է, որ Պուտինն ու Ֆիցոն քննարկելու են միջազգային օրակարգը և ռուսական գազի տարանցումը։