հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահը և ԱԽ մշտական անդամները քննարկել են նաև Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը: 

«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում` նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն` իր բոլոր դրսևորումներով»,- ասել է Պեսկովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: