չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Երևան կատարած այցի մասին

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Երևան կատարած այցի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու ՀԱՊԿ գագաթաժողովի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Խոսելու բան ունենք. մենք գիտենք, որ վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթաժողովը։ Բազմակողմ ձեւաչափով, այնուհետեւ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մի քանի հարցեր, որոնք խմբային քննարկում են պահանջում, ինչի մասին էլ կխոսենք՛՛:

  • Կիսվել: