երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ նախագահի ընտրապայքարից դուրս է եկել ևս մեկ թեկնածու

ՌԴ նախագահի ընտրապայքարից դուրս է եկել ևս մեկ թեկնածու

Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների թեկնածու Անդրեյ Բոգդանովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրապայքարից դուրս գալու դիմում, Կենտրոնականի նիստում հայտնել է հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։

«Անդրեյ Վլադիմիրի Բոգդանովից ընդունվել են փաստաթղթեր, նա հայտարարություն է գրել նախագահի թեկնածուի լիազորությունների, այսպես ասած, հրաժարականի և նախագահական քարոզարշավից դուրս գալու մասին»,- ասել է Բուլաևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընտրապայքարից դուրս է եկել ևս երկու թեկնածու:

ՌԴ նախագահական ընտրությունները նշանակաված են մարտի 17-ին:

 
 

  • Կիսվել: