ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվը հասել է 29-ի

ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվը հասել է 29-ի

Առաջիկա ընտրություններում ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն հասել է  29-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  այս մասին  ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Ըստ աղբյուրի՝ ինքնաառաջադրված թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է:

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2024-ի մարտի 15-17-ին։ 

  • Կիսվել: