ՌԴ-ն զորավարժություններում խաղարկել է հակառակորդի միջուկային հարվածին պատասխանելու սցենար
Ռազմավարական զսպման ուժերը վարժանքների ժամանակ մշակել են Ռուսաստանի դեմ միջուկային գրոհի պատասխանը: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Զորաշարժերն անցկացվել են նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ:
«Ընկեր Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման պլանին համապատասխան, Ձեր ղեկավարությամբ անցկացվում Է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարման վարժանք, որի ընթացքում կմշակվեն ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելու առաջադրանքները՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի»,-պաշտպանության նախարարության ղեկավարը զեկուցել Է պետության ղեկավարին:



