չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ-ն վերսկսել է առաջխաղացման գործողությունները. Կոնաշենկով

ՌԴ-ն վերսկսել է առաջխաղացման գործողությունները. Կոնաշենկով

Մոսկվայի ժամանակով 18.00-ին առաջխաղացման գործողությունները վերսկսվել են, քանի որ ուկրաինական կողմը չի ցանկացել ազդել ազգայնականների վրա կամ երկարացնել ՛՛լռության ռեժիմը՛՛։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ՊՆ մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա ընդգծել է, որ ՛՛ազգայնական գումարտակներն իրենց դիրքերն ամրապնդելու համար օգտվել են ՛՛լռության ռեժիմից՛՛:

Կոնաշենկովը հայտնել է, որ խաղաղ բնակիչները չեն կարողացել դուրս գալ անվտանգության միջանցքներով։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր` Մոսկվայի ժամանակով 10.00-ից մինչև 17.00-ն, ուկրաինական կողմի խնդրանքով Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքների տարածքում մտցվել էր ՛՛լռության ռեժիմ՛՛՝ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմամբ, նշված տարածքներից խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու համար։ Ոչ մի խաղաղ բնակիչ չի կարողացել Մարիուպոլից ու Վոլնովախայից դուրս գալ անվտանգության միջանցքներով՛՛։

 

 

  • Կիսվել: