շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ-ն ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում. Պատրուշև

ՌԴ-ն ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում. Պատրուշև

Ռուսաստանի Սնվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանական թիրախների վրա կեղծ հրթիռային հարվածներով՝ դրանք որակելով ՛՛վտանգավոր և անհեռատես հիմարություն՛՛։ Այս մասին նա ասել է  ՛՛Ռոսիյսկայա գազետա՛՛-ին տված հարցազրույցում:

Պատրուշևը, մասնավորապես, նշել է. ՛՛Չգիտես ինչու, ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք սեփական քարոզչության գերին են, վստահ են, որ Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել, որից հետո Ռուսաստանն այլևս չի կարողանա պատասխանել։ Սա անհեռատես հիմարություն է և շատ վտանգավոր է՛՛։

Նա նաև նշել է, որ մոռանալով պատմության դասերը՝ ոմանք Արևմուտքում արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կբերի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի։

՛՛Սրան կարող ենք մեկ բան ասել՝ Ռուսաստանը համբերատար է և ոչ ոքի չի վախեցնում իր ռազմական առավելություններով, բայց նա ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում՛՛,-ասել է Պատրուշևը:

  • Կիսվել: