ՌԴ-ն Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանում ռազմաբազա է հիմնել
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով սիրիական աղբյուրներին, տեղեկացնում են, որ Ռուսաստանը ռազմաբազա էի հիմնել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի շրջանում։
«Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերն ավարտել են բազայի հիմնումը թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի շրջանում»,- նշվում է Սիրիայում Ռուսաստանի «Խմեյմիմ» ռազմաբազայում հակամարտող կողմերի հաշտեցման և համակարգման կենտրոնի հրապարական մեջ։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս ամենը տեղի է ունեցել քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին։