չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՌԴ-ն փորձում է պարզել, թե որքան է փոխվել Թրամփի խաղաղության ծրագիրը՝ Ուկրաինայի հետ համաձայնեցնելուց հետո. Պեսկով

ՌԴ-ն փորձում է պարզել, թե որքան է փոխվել Թրամփի խաղաղության ծրագիրը՝ Ուկրաինայի հետ համաձայնեցնելուց հետո. Պեսկով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է նախապատրաստում՝ հասկանալու համար, թե որքան է փոխվել Թրամփի խաղաղության ծրագիրը՝ Ուկրաինայի հետ համաձայնեցնելուց հետո: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․

Նա, մասնավորապես, նշել է. «Մոսկվան ակնկալում է տեղեկատվություն ստանալ Եվրոպայի և Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի աշխատանքի արդյունքների մասին։

Պեսկովը նաև հիշեցրել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը բանակցություններ է վարել Ուկրաինայի ներկայացուցիչների և Եվրամիության երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: