հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել նավթ ու գազ մատակարարել Արևմուտքին

ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել նավթ ու գազ մատակարարել Արևմուտքին

Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքին մատակարարել և՛ նավթ, և՛ գազ, սակայն նրանք հրաժարվում են: Այս մասին ՛՛Վալդայ՛՛ ակումբի նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվ խոսքը Ռուսաստանի մասին չէ, մենք պատրաստ ենք գազ մատակարարել, մենք պատրաստ ենք նավթ մատակարարել, ինչո՞ւ հրաժարվել ինչ-որ բանից, մենք գնացել ենք ՛՛Հյուսիսային հոսքի՛՛ պայթյունից հետո, աշխատում է միայն մեկը: 2,5 միլիարդ խորանարդ մետր մենք կարող ենք մղել։ Բայց նրանք չեն ուզում՛՛:

 

  • Կիսվել: