չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Իրանին՝ միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում

ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Իրանին՝ միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանին իրանական միջուկային ծրագրի շուրջ ընդունելի լուծումների որոմնան հարցում: Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մանրամասն խոսեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ մի խումբ արևմտյան երկրների կողմից բռնած բացարձակապես ագրեսիվ, հակաիրանական  անօրինական ուղեգծի պայմաններում:

Ռուսաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ օգնելու իր իրանցի ընկերներին Արևմուտքի կողմից ստեղծված միջուկային ճգնաժամը լուծելու համար ընդունելի լտարբերակներ գտնելու հարցում։ Արևմտյան եվրոպացիները, խախտելով բոլոր հնարավոր համաձայնությունները, խախտելով այն նորմերը, որոնք օրնսդրորեն սահմանվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, անում են ամեն ինչ, որպեսզի փորձեն վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, թեև այդ պատժամիջոցների ժամկետն արդեն վաղուց, ամիսներ առաջ լիովին լրացել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների հետ մեկտեղ»:

  • Կիսվել: