չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՌԴ-ն պատրաստ է իրավաբանորեն արձանագրել, որ մտադիր չէ հարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա․ Ռյաբկով

ՌԴ-ն պատրաստ է իրավաբանորեն արձանագրել, որ մտադիր չէ հարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա․ Ռյաբկով

Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա։ Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի «(Ոչ)ստրատեգիական կայունություն 2025. միջազգային անվտանգության մեկ տարվա արդյունքներ» քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հետապնդում իրեն վերագրվող ագրեսիվ նպատակները։

Ռյաբկովն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության վրա այն մասին, որ Մոսկվան «նույնիսկ պատրաստ է դա ամրագրել իրավաբանորեն՝ ներկայիս ճգնաժամի պոտենցիալ կարգավորման համատեքստում՝ հիմնվելով հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է գրավոր ամրագրել, որ ագրեսիվ ծրագրեր չունի ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավաբանական փաստաթղթում ամրագրել երաշխիքները, որ չի պատրաստվում հարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա։ Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ դա պետք է արվի կոլեկտիվ՝ փոխադարձ հիմունքներով։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: