ՌԴ–ն մոտ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելուն. Նարիշկին
Ռուսաստանը մոտ է հատուկ գործողության նպատակներին հասնելուն, ուկրաինական բանակը կործանման եզրին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նարիշկինը ռուսական «Հետախույզ» («Разведчик») ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ «ճակատում իրավիճակը Կիևի օգտին չէ»։
«Բոլոր հատվածներում ռազմավարական նախաձեռնությունը մերն է։ Մենք մոտ ենք մեր նպատակներին հասնելուն, մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը փլուզման եզրին են, Զելենսկու ռեժիմն էլ լիովին կորցրել է իր լեգիտիմությունը և, որպես հետևանք, բանակցելու կարողությունը»,- ասել է արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։