ՌԴ-ն կհաղթի և ավելի ուժեղ կլինի. Վենեսուելայի նախագահ
Ռուսաստանը կհաղթի և ավելի ուժեղ կլինի։ Այս հայտարարությունն արել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
«Շնորհակալ եմ Ձեր այցելության համար։ Ռուսաստանն ու Վենեսուելան միասին աշխատում են նոր աշխարհակարգ ստեղծելու ուղղությամբ։ Մենքհիմա բախվում ենք ընդհանուր մարտահրավերների։ Ռուսաստանը կհաղթի և ավելի ուժեղ կլինի», - ասել է Վենեսուելայի առաջնորդը։
Վոլոդինն էլ Մադուրոյին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները ընտրություններում հաղթելու և պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Նա հիշեցրել է, որ Պետդումայի պատգամավորները` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Վենեսուելայի քաղաքացիների կամարտահայտման գործընթացին: Վոլոդինը նշել է, որ ընտրություններն անցել են մրցակցային պայքարում և լեգիտիմ են եղել` չնայած ԱՄՆ-ի և Վաշինգտոնին աջակցող երկրների կողմից ընտրողների, Վենեսուելայի ինքնիշխան զարգացման վրա աննախադեպ ճնշմանը: