ՌԴ-ն հունվարի 1-ին 111 անoդաչուnվ հարվшծել է Կիևին
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հունվարի 1-ի առավոտյան հարձակվել են Կիևի վրա։ Մասամբ ավերվել են Պեչերսկի թաղամասի բնակելի շենքի վերջին երկու հարկերը։ Վերջին տվյալներով՝ տուժել է վեց մարդ, երկուսը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է РБК Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից բեկորներ են ընկել նաև ոչ բնակելի շենքի վրա, հրդեհ է բռնկվել բնակելի շենքի տանիքում ու բնակարանում։
Հաղորդվում է նաև, որ հարձակումից հետո Պեչերսկի շրջանում բռնկվել է Ազգային բանկի շենքի տանիքը։ Հրդեհը մարվել է։ Շենքը գտնվում է կառավարական թաղամասում՝ Բանկովա փողոցում գտնվող Ուկրաինայի նախագահի գրասենյակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Ինչպես հավելում է svoboda.org-ը, ռուսական անօդաչու թռչող սարքի հերթական հարձակումն Ուկրաինայի վրա սկսվել է նոր տարվա առաջին ժամերին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 111 հարվածային անօդաչու թռչող սարքով, որոնցից 63-ը խոցվել է։