ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ն հայտնել է Կրասնի Լիմանն իր վերահսկողության տակ վերցնելու մասին. Ուկրաինան հերքում է

ՌԴ-ն հայտնել է Կրասնի Լիմանն իր վերահսկողության տակ վերցնելու մասին. Ուկրաինան հերքում է

Կրասնի Լիման քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր՝ ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 3200 ուկրաինական տանկ և զրահամեքենա, 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք։ Խոցվել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման ավելի քան 600 շրջան։

Նշենք, սակայն, որ  Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հերքել է Լիմանը գրավելու մասին ռուսական կողմի հայտարարությունը և նշել, որ քաղաքի համար կատաղի մարտերը շարունակվում են։

 

 

  • Կիսվել: