շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են Բելգորոդի և Օդեսայի գնդակոծության մասին․ կան զոհեր և վիրավորներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են Բելգորոդի և Օդեսայի գնդակոծության մասին․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նոր գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 խաղաղ բնակիչ։ Գնդակոծության պահին տղամարդն իր աշխատավայրում էր՝ խանութում», - գրել է Գլադկովն իր Տելեգրամ ալիքում՝ հավելելով, որ կա նաև 2 վիրավոր։

Բելգորոդի նահանգապետը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են քաղաքին մոտեցող 10 օդային թիրախ։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում Բելգորոդի վրա «ահաբեկչական հարձակման» փորձ է կատարվել RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով․ ՀՕՊ համակարգերը խոցել են 10 հրթիռ։

  • Կիսվել: