երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

ՌԴ-ն դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Ռուսաստանն ավարտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈւՊ) դուրս գալու ընթացակարգը երեքշաբթի՝ նոյեմբերի 7-ի գիշերը, նշվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Նշվել է, որ Մոսկվայի համար միաժամանակ ուժը կորցնում են ԵՍԶՈւՊ-ի հետ կապված Բուդապեշտի 1990թ. նոյեմբերի 3-ի համաձայնագիրը եւ այսպես կոչված Փաղանգային փաստաթուղթը (1996թ. մայիսի 31)։

«Առաջինը կնքվել է այն ժամանակվա Վարշավայի պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի համար սովորական սպառազինությունների մակարդակների որոշման նպատակով, երկրորդը՝ փաղանգային սահմանափակումների խնդրի ժամանակավոր լուծման համար, որն առաջացել էր ԽՍՀՄ գոյության դադարեցման հետ կապված»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։

ԵՍԶՈւՊ-ը ստորագրվել է 1990թ. նոյեմբերի 19-ին ՆԱՏՕ 16 երկրների եւ Վարշավյան պայմանագրի կազմակերպության մեջ մտնող վեց երկրների կողմից։ Փաստաթուղթը սովորական սպառազինությունների եւ մարտական տեխնիկայի սահմանափակումներ է սահմանել  մասնակից երկրների համար։ Սահմանափակումները մտցվել են մարտական տանկերի եւ զրահամեքենաների, հրետանու, մարտական ինքնաթիռների եւ ուղղաթիռների համար։

ՌԴ-ն պայմանագիրը վավերացրել է 1992թ. հուլիսին, իսկ 2007թ. հուլիսին դադարեցրել է դրա գործողությունը։ ԱԳՆ հրապարակման մեջ ընդգծվել է, որ ԵՍԶՈւՊ գործողության դադարեցումը արվել է Վլադիմիր Պուտինի «մյունխենյան ելույթի» համատեքստում։ Այն ժամանակ, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում՝ ՌԴ նախագահը խիստ քննադատել էր ԱՄՆ-ին եւ միաբեւեռ աշխարհի մոդելը, ինչը շրջադարձային եղավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ 2015թ. Մոսկվան դադարեցրեց մասնակցությունը ԵՍԶՈւՊ Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: