ՌԴ-ն Չեռնոմորսկի նավահանգստում թուրքական նավի է հարվածել. Զելենսկի
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են թուրքական նավի՝ Չեռնոմորսկի նավահանգստում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուսները ոչ միայն լուրջ չեն վերաբերվում բանակցություններին, այլև շարունակում են իրենց պատերազմը՝ Ուկրաինայում բնականոն կյանքը ոչնչացնելու համար»,-ասել է նա:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է նավի խոցվելու փաստը:
՛՛Չեռնոմորսկ նավահանգստի վրա հարձակման հետևանքով տուժել է թուրքական ընկերությանը պատկանող նավը, անձնակազմը տարհանվել է՛՛,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը ուշադիր հետևում է իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին։
Տեսանյութը՝ այստեղ:


