ՌԴ-ն արձագանքել է Facebook-ում եւ Instagram-ում ռուսների եւ Ռուսաստանի նկատմամբ "ատելության լեզվի" օգտագործման սահմանափակումները վերացնելու Meta ընկերության որոշմանը
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է ՊԴ-ի Անվտանգության հանձնաժողովին դիմում ներկայացնել երկրի Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե Meta ընկերության նկատմամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Բանն այն է, որ նախօրեին հարթակը թույլ է տվել հանել "ատելության լեզվի" սահմանափակումները ռուսների դեմ բռնության կոչերի նկատմամբ: Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ դրանից հետո Facebook-ը և Instagram-ը Ռուսաստանում պետք է արգելափակել ։