ՌԴ-ն առայժմ բավական զուսպ է արձագանքում Կիևի ահաբեկչական գործողություններին. Պուտին
Ռուսաստանը բավական զուսպ է արձագանքում Կիեւի ահաբեկչական գործողություններին, որոնց նպատակը քաղաքացիական ենթակառուցվածքները վնասելն է, սակայն արձագանքը այդպիսին կլինի առայժմ։ Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իրականացնելով որոշ ահաբեկչական գործողություններ եւ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներին վնասելու փորձեր՝ մենք իսկապես բավականին զուսպ ենք արձագանքում սրան, սակայն՝ առայժմ՛՛:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ վերջերս Ռուսաստանի զինված ուժերը մի քանի զգայուն հարված են հասցրել, որոնք պետք է դիտարկել որպես նախազգուշացում՝ եթե իրավիճակն այսպես զարգանա, պատասխանն ավելի լուրջ կլինի։