երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ–ն ապացույցներ է ստացել, որ Ուկրաինայի ԶՈւ–ն սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառում. ԱԳՆ

ՌԴ–ն ապացույցներ է ստացել, որ Ուկրաինայի ԶՈւ–ն սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառում. ԱԳՆ

Ռուսաստանի իրավապահ մարմինները ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ ապացույցներ են ստացել սեպտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերքի բազմակի օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Նա հավելել է` դա վկայում է, որ Կիևում քիմիական զենք կա, որը չի ոչնչացվել միջազգային ակտերին համապատասխան, և ֆոսֆոր պարունակող բարձր թունավորման նյութերի սինթեզի հնարավորություն կա։
 
«Սպիտակ ֆոսֆորով լցված հրկիզող զինամթերքն անկանոն գործողության զենք է և արգելված է Ժնևյան կոնվենցիայի 3-րդ արձանագրությամբ... Այս չարագործություններն ու դրանց առնչություն ունեցող անձինք անխուսափելիորեն պատիժ կկրեն օրենքի ամբողջ խստությամբ», - ասել է նա:

  • Կիսվել: