երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն աֆրիկյան երկրներին շուրջ 90 մլն դոլար կհատկացնի պարտքերը մարելու համար. Պուտին

ՌԴ-ն աֆրիկյան երկրներին շուրջ 90 մլն դոլար կհատկացնի պարտքերը մարելու համար. Պուտին

Ռուսաստանը աֆրիկյան երկրներին ևս մոտ 90 մլն դոլար կհատկացնի պարտքերը մարելու համար։ Այսօր «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը մասնակցում է նաև Աֆրիկայի երկրների պարտքային բեռը թեթևացնելու ջանքերին։ Մինչ այժմ մեր կողմից դուրս գրված պարտքի ընդհանուր գումարը կազմում է 23 միլիարդ դոլար։ Աֆրիկյան երկրների վերջին հարցումների համաձայն՝ նրանց զարգացման համար կհատկացնենք ավելի քան 90 միլիոն», - ասել է Ռուսաստանի ղեկավարը ։
«Ռուսաստան – Աֆրիկա» երկրորդ գագաթաժողովն ու տնտեսական և հումանիտար համաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում:

  • Կիսվել: