շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ Կապի ռազմական ակադեմիայում միանգամից երեք կուրսանտ է մահացել

ՌԴ Կապի ռազմական ակադեմիայում միանգամից երեք կուրսանտ է մահացել

Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կապի ռազմական ակադեմիայում միանգամից երեք կուրսանտ է մահացել։ Մահից առաջ նրանց բերանից փրփուր է հոսել։

Խորհրդավոր մահը հետաքննում է ոստիկանությունը։ Մահը վրա է հասել առավոտյան։

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կապի ռազմական ակադեմիայում երեք կուրսանտ է մահացել։ Մահից առաջ նրանց բերանից փրփուր է գնացել,- հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Ալիքի հեղինակների խոսքով՝ կուրսանտները գտնվել են Սերտոլովո քաղաքի Բուդյոննու անվան կապի ռազմական ակադեմիայի ուսումնական բազայում։

Մահացածները պայմանագրային զինծառայողներ էին, որոնք մարտի 26-ի երեկոյան արձակուրդից վերադարձել էին ակադեմիա։

Տղաները սովորականի պես գնացել են քնելու։ Սակայն առավոտյան ժամը 7-ին նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. վերջիններիս մոտ էպիլեպսիայի նշաններ են նկատվել, բերանները փրփրոտել են։

Կուրսանտներին փրկել չի հաջողվել. Նրանց մահվան ստույգ պատճառը հայտնի չէ։ Իրավապահները զբաղված են միջադեպի քննությամբ։

Ավելի վաղ նույն այդ ակադեմիայում մահացել էր կուրսանտ Միխայիլ Անդրյուշենկովը։ Նա հինգերորդ կուրսում էր։ Նոյեմբերի վերջին նա գնացել էր քնելու, իսկ առավոտյան նրան մահացած էին գտել։

  • Կիսվել: