շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ–ից Եվրոպա նավթի մատակարարումները չեն գերազանցի արտահանման 4-5 տոկոսը․ Նովակ

ՌԴ–ից Եվրոպա նավթի մատակարարումները չեն գերազանցի արտահանման 4-5 տոկոսը․ Նովակ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, թե 2023 թվականի արդյունքներով Եվրոպա նավթի մատակարարումները չեն գերազանցի ՌԴ արտահանման ընդհանուր ծավալի 4-5 տոկոսը։

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հիմնական գործընկերներն են դարձել Հնդկաստանը, ինչպես նաև Չինաստանը, որի մասնաբաժինը հասել է մոտ 45-50 %։ 

«Նախկինում Հնդկաստան գրեթե մատակարարումներ չեն եղել։ Երկու տարվա ընթացքում Հնդկաստան մատակարարումների ընդհանուր բաժինը կազմել է մոտ 40 տոկոս»,- հավելել է նա։

  • Կիսվել: