ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ի միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել 81 ռազմագերի. Մարիա Զախարովա

ՌԴ-ի միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել 81 ռազմագերի. Մարիա Զախարովա

ՌԴ-ի միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել 81 ռազմագերի: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձի գործում անձնական ներդրում ունենալու համար:

Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել է 97 ռազմագերի, որոնցից 81-ը՝ հայկական, իսկ 16-ը՝ ադրբեջանական կողմին:

  • Կիսվել: