երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ի կողմից քաղաքների գնդակոծությունների առնչությամբ Ուկրաինան դիմել է ՄԻԵԴ

ՌԴ-ի կողմից քաղաքների գնդակոծությունների առնչությամբ Ուկրաինան դիմել է ՄԻԵԴ

Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ քաղաքացիական օբյեկտների վրա Ռուսաստանի ռազմական հարձակումը կասեցնելու համար միջանկյալ միջոցներ սահմանելու նպատակով։ Այս մասին ասել է Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, տեղեկացնում է Korresondent-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Անհապաղ դադարեցնել ռազմական հարձակումները քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բնակելի շենքերի, մասնավոր մեքենաների, շտապօգնության մեքենաների և այլ հատուկ պահպանվող քաղաքացիական օբյեկտների վրա, ինչպիսիք են դպրոցներն ու հիվանդանոցները՛՛:

Նախարարի խոսքով՝ բողոքը ներկայացվել է ՄԻԵԴ՝ համաձայն կանոնակարգի 39-րդ կանոնի:

  • Կիսվել: