երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ի հարձակումը կանգ է առել, գրոհը շարունակելու համար բավարար ռեսուրսներ և ուժեր չկան․ Ուկրաինայի ՊՆ

ՌԴ-ի հարձակումը կանգ է առել, գրոհը շարունակելու համար բավարար ռեսուրսներ և ուժեր չկան․ Ուկրաինայի ՊՆ

ՌԴ-ի հարձակումը կանգ է առել, գրոհը շարունակելու համար բավարար ռեսուրսներ և ուժեր չկան։ Այս մասին Ukrinform-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Կիրիլո Բուդանովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները որոշել են համալրել Ուկրաինայում կռվող իրենց բանակի ռեզերվները երկրի բնակիչների, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների և Ղրիմի բնակիչների հաշվին։ 

«Հարձակումը կանգ է առել, փաստորեն, գրոհը շարունակելու համար բավարար ռեսուրսներ և ուժեր չկան, հիմա նոր ստորաբաժանումների մատակարարում կա՝ Ռուսաստանի ամբողջ տարածքից, իրականացվում է այսպես կոչված քողարկված մոբիլիզացիա»,- ասել է Բուդանովը։


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: