երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները թանկ կարժենան Եվրոպային. Բորել

ՌԴ-ի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները թանկ կարժենան Եվրոպային. Բորել

Եվրամիությունը խնդրել է Մադրիդի իր արբանյակային կենտրոնին Ուկրաինային ռուսական զորքերի տեղաշարժի մասին հետախուզական տվյալներ տրամադրել։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Նա նշել է, որ  Եմ երկրները լի են վճռականությամբ՝ հետագայում եւս մեծացնելու իրենց երկկողմ ռազմական աջակցությունը Կիեւին։

Բորելի խոսքով՝  Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները թանկ կարժենան Եվրոպային:

՛՛Մենք պետք է պատրաստ լինենք գին վճարել, այլապես ապագայում  ստիպված կլինենք շատ ավելի բարձր գին վճարել։ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլեւս չեն որոշվելու առեւտրով՛՛,-նշել է  Բորելը։

Նա հավելել է. ՛՛Մենք կախում ունենք ռուսական գազից, պետք է նվազեցնել այդ կախվածությունը՛՛:

  • Կիսվել: