հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ ՀՕՊ-ը Ղրիմի տարածքում մի քանի ժամում ուկրաինական 26 անօդաչու են խոցել

ՌԴ ՀՕՊ-ը Ղրիմի տարածքում մի քանի ժամում ուկրաինական 26 անօդաչու են խոցել

ՌԴ ՀՕՊ ուժերը երկու ժամում ավելի քան երկու տասնյակ ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Ղրիմի տարածքում։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով Ղրիմի Հանրապետության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի թերակղզու տարածքում ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։

  • Կիսվել: