երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ՌԴ գլխավոր դատախազը Պուտինին զեկուցել է զինված խռովության փորձի վերաբերյալ գործ հարուցելու մասին

ՌԴ գլխավոր դատախազը Պուտինին զեկուցել է զինված խռովության փորձի վերաբերյալ գործ հարուցելու մասին

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոև Կրասնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է քրեական գործ հարուցելու մասին զինված խռովության կազմակերպման փորձի վերաբերյալ («Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից- խմբ.), ինչպես նաեւ տեղեկացրել է այդ գործողությունների օրինականության մասին։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ գլխավոր դատախազ Կրասնովը Պուտինին զեկուցել է քրեական գործ հարուցելու մասին՝ կապված զինված խռովության կազմակերպման հետ»,- տեղեկացրել է Պեսկովը։

Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով՝ պետության ղեկավարին զեկուցվել է նաեւ այդ գործի հարուցման օրինականության մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։

  • Կիսվել: