ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ գլխավոր դատախազը Երևանից մեկնել է Բաքու

ՌԴ գլխավոր դատախազը Երևանից մեկնել է Բաքու

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Բաքու: Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցնեը՝ Կրասնովը Ադրբեջանում է իր գործընկեր Քյամրան Ալիևի հրավերով։

Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկել համագործակցության տարբեր ասպեկտները, համատեղ անցկացվելիք միջոցառումների հեռանկարները, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր են ստորագրելու։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ գլխավոր դատախազը Երևանում հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, նրան ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: